«Օսկարի» անվանակարգերի քանակությամբ առաջատար է «Արքան խոսում է» ֆիլմը![]() 26 հունվարի 2011 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Թոմ Հուպերի «Արքան խոսում է» ֆիլմը դարձել է «Օսկարի» անվանակարգերի քանակությամբ առաջատարը: Ֆիլմը կարող է ստանալ 12 մրցանակ, այդ թվում` տարվա լավագույն ֆիլմ մրցանակը, հաղորդում է «Օսկարի» պաշտոնական կայքը: Տարվա լավագույն ֆիլմ կարող են դառնալ նաև Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանցը», Դարեն Արոնովսկու «Սև կարապը» , Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբը»: Լավագույն դերասան անվանակարգում ներկայացված է Քոլին Ֆերտը, որը «Արքան խոսում է» ֆիլմում մարմնավորել է բրիտանացի Գեորգ 6-րդ թագավորին: Բացի նրանից, տարվա դերասան կարող է դառնալ Հավյեր Բարդեմը («Բյութիֆուլ»), Ջեսի Այզենբերգը («Սոցիալական ցանց») և Ջեյմս Ֆրանկոն («127 ժամ»): Լավագույն դերասանուհի անվանակարգում ներկայացված են Նատալի Պորտմանը («Սև կարապ»), Անետ Բենինգը («Երեխաները լավ են»), Նիկոլ Քիդմանը («Ճագարի բույնը»), Ջենիֆեր Լոուրենսը («Ձմեռային ոսկոր») և Միշել Ուիլյամսը («Երկնագույն Վալենտինը»): «Օսկարի» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 27-ին հոլիվուդյան «Կոդակ» թատրոնում: Այն վարելու են երիտասարդ աստղեր Ջեյմս Ֆրանկոն և Էնն Հեթաուեյը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |