Վանիկ Մինասյան. Բարոյահոգեբանական իրավիճակը բանակում կայուն է

PanARMENIAN.Net - Այն, որ Բաքուն, անկախ իր ռազմատենչ հայտարարություններից, ռազմական գործողություններ չի սկսում, վկայում է մեր բանակի հզորության ու մարտունակության մասին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության ՀԿ եւ ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ Վանիկ Սմբատյանը: Ըստ նրա, բարոյահոգեբանական իրավիճակը բանակում կայուն է: Նա նշել է նաև, որ առանց հանրության աջակցության հայոց բանակն այդքան մարտունակ չէր լինի:

Ըստ Մինասյանի, Հայկական բանակի օրվա կապակցությաբ հունվարի 17-27-ը անցնում են տարբեր տոնական միջոցառումներ, որոնց շրջանակներում այցելություններ են կատարվում զորամասեր: «Ուսանողներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները կայցելեն զորամասեր»,-հայտնել է նա՝ հավելելով, որ դա կնպաստի զինվորների մարտունակության բարձրացմանը:

Իր հերթին «Զինվորի մայր» ՀԿ-ի ղեկավար Գրետա Միրզոյանը նշել է, որ հայկական բանակի զինվորի ոգին շատ ավելի բարձր է, քան այլ երկրների բանակներում: Նա նշել է նաև, որ վերջին տասը տարում զինվորների մարտական ոգին ամրապնդվել է և իրավիճակը բարելավվել է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---