
Եվրամիության Գլխավոր քարտուղարությունը կամավորներ է փնտրում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին օժանդակելու համար: Այդ նախագծին մասնակցել ցանկացողները ուսումնական դասընթաց կանցնեն Անկարայում և Ստամբուլում:
Ուսումն ավարտելուց հետո վկայականներ և հավաստագրեր կտրվեն, և պատրաստված մասնագետները կսկսեն իրենց աշխատանքը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի տեղեկատվական ռեժիմով:
Այդ գործունեությանը մասնակցելու համար գոյություն ունի մեկ նախապայման: Այդ ոլորտում աշխատել ցանկացողները պետք է ԵՄ հետ կապված ուղղություններով բարձրագույն կրթություն ունենան: Սույն նախաձեռնության խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ուսումնական դասընթացն ավարտելուց հետո յուրաքանչյուր կամավոր իր քաղաքում մասնակցի ԵՄ գործունեությանը:
Կամավորների գործունեության ուղղությունների թվում են Եվրամիության էության պարզաբանումն ուսումնարաններում, երիտասարդական կենտրոններում, զանազան սոցիալական միջոցառումների ժամանակ և ԵՄ Գլխավոր քարտուղարության կողմից անցկացվող միջոցառումների աջակցության ցուցաբերում: Այդ գործունեության ընթացքում ԵՄ Գլխավոր քարտուղարությունը կամավորներին աջակցություն կցուցաբերի տեղեկատվությանը, տպագրությանը, ինֆորմատիկային և կապին վերաբերող հարցերում, հաղորդում է TRT-Russian-ը: