«Կրասնոդարը» պայմանավորվածության է հասել «Ռանդերսի» հետ Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու վերաբերյալ

«Կրասնոդարը» պայմանավորվածության է հասել «Ռանդերսի» հետ Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Կրասնոդար» ֆուտբոլի ակումբը պայմանավորվածության է հասել դանիական «Ռանդերսի» հետ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու վերաբերյալ: Անհատական պայմանագիրը ֆուտբոլիստը կկնքի մոտ օրերս, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մովսիսյանը բժշկական հետազոտություն է անցնում Գերմանիայում և կմիանա ակումբին փետրվարի 2-ին՝ ակումբի երկրորդ հավաքին, որը կանցնի Թուրքիայում փետրվարի 2-16-ը:

2006թ. Մովսիսյանն իր առաջին մասնագիտական պայմանագիրը կնքեց MLS «Կանզաս Սիթի» ակումբի հետ, որի կազմում 28 խաղ անցկացրեց ու 5 գնդակ խփեց: Մեկ տարի անց Մովսիսյանը տեղափոխվեց «Ռեալ Սոլթ-Լեյք», որտեղ երկու խաղաշրջան անցկացրեց՝ 55 խաղում խփելով 16 գնդակ և դառնալով չեմպիոն:

2010թ. սկզբից Մովսիսյանը խաղում է «Ռանդերսում»: 35 խաղում նա խփել է 17 գնդակ, այդ թվում 5 գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի լիգայի ընտրական փուլերի 5 խաղերում:

2010թ. Մովսիսյանը ընդգրկվեց նաև Հայաստանի ազգային հավաքականում և հինգ գոլի հեղինակ դարձավ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---