ԵԽ Բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեն կվերսկսի իր աշխատանքը![]() ![]() PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Եվրոպայի Խորհրդի Բյուրոյի նիստում քվեարկություն կայացավ Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ենթակոմիտեի աշխատանքի վերսկսման վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը, քվեարկության արդյունքում որոշում ընդունվեց ենթակոմիտեի աշխատանքը վերսկսելու մասին: «Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի աշխատանքը վերսկսելու մասին որոշման ընդունմանը մասնակից էին ԵԽԽՎ նախագահ, թուրքական պատգամավոր Մևլուդ Չավուշօղլուն և Եվրոպայի Խորհրդում նախագահող Թուրքիայի ԱԳՆ-ն»,- ասաց Փոստանջյանը: Ինչպես նշեց պատվիրակության անդամը, որոշումն ընդունվեց միաձայն, «դեմ» քվեարկեց միայն ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը: Զարուհի Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի աշխատանքի վերսկսումը ոչ մի լավ բան չի բերի և չի կարողանա նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: «ԵԽ Բյուրոյի այս որոշումը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի»,- ասաց Փոստանջյանը: Հայ պատգամավորը հայտնեց, որ ենթակոմիտեի նախագահ է նշանակվել իսպանացի պատգամավոր, «Եվրոպայի դեմոկրատների և լիբերալների ալյանս» խմբի անդամ Ջորդի Խուգլա ի Կոստան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |