Ռոբերտ Հովհաննիսյանը մոտ է Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն![]() 29 հունվարի 2011 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի առաջնության 10-րդ, նախավերջին տուրը: Ռոբերտ Հովհաննիսյանը, որը հավանաբար երկրի չեմպիոն կդառնա, հերթական անգամ հաղթանակ տարավ, այս անգամ Արա Մինասյանի նկատմամբ: 19-ամյա Հովհաննիսյանը վաստակել է 7,5 միավոր և մեկ միավորով առաջ է անցել Զավեն Անդրիասյանից: Անդրիասյանը սպիտակներով հաղթեց Աշոտ Անաստասյանին և ունի 6,5 միավոր: Նույնիսկ Արտաշես Մինասյանի հետ ոչ ոքիի դեպքում վերջին տուրում Հովհաննիսյանը կդառնա երկրի 71-րդ չեմպիոնը: Չորս շախմատիստներ՝ Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Փաշիկյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակել են 6-ական միավոր: Վերջին՝ 11-րդ տուրը տեղի կունենա հունվարի 29-ին: Պարտիաները կսկսվեն Երևանի ժամանակով 15:00-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |