ԵՄ-ն հրաժարվում է «բաց դռների» քաղաքականությունից և վերածվում «փակ քրիստոնեական ակումբի», կարծում է Ալի Բաբաջանը

ԵՄ-ն հրաժարվում է «բաց դռների» քաղաքականությունից և վերածվում «փակ քրիստոնեական ակումբի», կարծում է Ալի Բաբաջանը

PanARMENIAN.Net - ԵՄ-ն հրաժարվում է «բաց դռների» քաղաքականությունից և վերածվում «փակ քրիստոնեական ակումբի»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ մուտք գործելու գլխավոր բանակցող Ալի Բաբաջանը շվեյցարական Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում:

«Անկարան դիտարկում է ԵՄ-ն որպես մեծ խաղաղ նախագիծ, այդ պատճառով ձգտում է մտնել այդ կազմակերպություն, սակայն ԵՄ մի շարք երկրներ դեմ են դրան»,- ասել է նա:

Ավելի վաղ այս շաբաթ ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ԵՄ մտնելու հարցը պաշտոնական Անկարայի համար այլևս մեծ նշանակություն չունի: «Թուրքիայի առջև խոչընդոտներ են դրվել, բայց աշխարհը Եվրամիությամբ չի սահմանափակվում»,- ասել է Գյուլը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
---