Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել նավթատարի կառուցման հարցում

Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել նավթատարի կառուցման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի Թեհրան կատարած այցի շրջանակներում Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմին եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Թեհրանում ձեռք են բերել նավթատար կառուցելու համաձայնությունն: Խողովակաշարը սկիզբ կառնի Թավրիզից: Իրանական նավթամթերի արտահանամն ծավալներն ու գինը կհամաձայնեցվեն առաջիկայում, հաղորդում է Press TV-ն:

Մովսիսյանը նաեւ հանդիպում է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ եւ քննարկել է Հայաստան - Իրան երկաթուղու շինարարության հարցերը:

«Իրանն ու Հայաստանը որեւէ քաղաքական խնդիր չունեն, ինչը լավ հիմք է ստեղծում կապերի ընդլայնման համար»,-ասել է Արմեն Մովսիսյանը՝ կոչ անելով ակտիվացնել կապը երկու երկրների մասնավոր հատվածների միջև:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---