«Ընդհատված երգ» ֆիլմում ադրբեջանցու դերի հավակնորդը կարող է փոխել իր արտաքինը իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով

«Ընդհատված երգ» ֆիլմում ադրբեջանցու դերի հավակնորդը կարող է փոխել իր արտաքինը իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով

PanARMENIAN.Net - Անցած հանգստյան օրերին Սոչիի «ՏՎ3Վ» հեռուստաընկերության գրասենյակում կայացավ ընկերության ղեկավար Վալերի Թորոսյանի հանդիպումն Արիֆ Ջավադովի` «Ընդհատված երգ» ֆիլմում ադրբեջանցու դերի հավակնորդի հետ: Հանդիպումը կայացավ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի խնդրանքով, որը ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է գտնվում:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Տեղեկատվական կենտրոնը, հանդիպման ընթացքում քննարկվեցին դերասանի պայմանագրի պայմանները, նախ և առաջ հարցի ֆինանսական կազմը, ինչպես նաև պայմաններն ու անվտանգության երաշխիքները: Արիֆ Ջավադովը, եթե թեկնածությունը հաստատվի, ծրագրում է նկարահանումներից հետո փոխել իր արտաքինը և մշտական բնակության նպատակով մեկնել Եվրոպա, ինչը միանգամայն հասկանալի է, հաշվի առնելով ադրբեջանական կողմից նկարահանումներին հնարավոր մասնակիցների հասցեին Ադրբեջանից հնչող սպառնալիքները:

Հիշեցնենք, որ ֆիլմի (ռեժիսոր` Արիկ Մանուկյան և գլխավոր պրոդյուսեր` Աշոտ Պողոսյան) գործողությունները տեղի են ունենում 1993թ. գարնանը ղարաբաղա-ադրբեջանական ռազմական հակամարտության գոտում: Երկու մարտիկներ` հայ և ադրբեջանցի, միմյանց հետևից ընկնելով հերթով ընկնում են խորը փոսի մեջ: Սկզբում կռիվ է բորբոքվում, բայց հետո նրանք հասկանում են, որ մեկն առանց մյուսի չի կարողանա դուրս գալ փոսից: Հայի դերը կխաղա Մոսկովյան հայկական թատրոնի դերասան Կարեն Մարտիրոսյանը (հայտնի է «Դատը սկսված է» ներկայացման մեջ Սողոմոն Թեհլերյանի դերով), իսկ ադրբեջանցու դերը` ազգությամբ ադրբեջանցի դերասան: Սակայն վերջերս ադրբեջանցի դերասանը կտրականապես հրաժարվել է ֆիլմում նկարահանվելուց` բացատրելով, որ վախենում է Բաքվում բնակվող իր ընտանիքի անվտանգության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---