«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» առաջարկում է թոշակառուներին կենսաթոշակը ստանալ պլաստիկ քարտերով

«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» առաջարկում է թոշակառուներին կենսաթոշակը ստանալ պլաստիկ քարտերով

PanARMENIAN.Net - 2011-ի մարտից թոշակառուները կարող են կենսաթոշակ ստանալ «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի պլաստիկ քարտերով, ասվում է բանկի մամլո հաղորդագրությունում:

Բանկը պայմանագիր է կնքել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման պետական ծառայության հետ «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ»-ի Visa Electron կամ MasterCard Maestro պլաստիկ քարտերով կամ բանկային հաշվի միջոցով կենսաթոշակ վճարելու մասին:

Թոշակառուները կարող են շուրջօրյա իրենց կենսաթոշակը ստանալ բանկի ցանկացած բանկոմատում:

«Քարտով կենսաթոշակ ստանալու համար թոշակառուները պետք է դիմեն բանկի ցանկացած մասնաճյուղ և պայմանագիր կնքեն»,- ասել է բանկի հասարակայնության հետ կապերի գլխավոր տնօրենի խորհրդական Ելանա Մարկովան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---