Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը ուսանողական ակնարկների մրցույթ է հայտարարել

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը ուսանողական ակնարկների մրցույթ է հայտարարել

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար:

Ինչպես նշվում է ՀԲ երևանյան գրասենյակի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, մրցույթի գլխավոր նպատակն է բարձրացնել իրազեկությունն ու քննարկում ծավալել երկրի առջև ծառացած զարգացման հիմնական մարտահրավերների վերաբերյալ:

Մրցույթիընթացքում ուսանողները պետք է ակնարկներ ներկայացնեն «Ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարությունը հաղթահարել վերջին տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները» և «Ի՞նչ արժեք ունեն Հայաստանի անտառները» թեմաներով:

Ուսանողներն իրենց հայերեն կամ անգլերեն լեզվով աշխատանքները կարող են մինչև մարտի 10-ը ուղարկել էլեկտրոնային փոստով` agrigoryan1@worldbank.org հասցեով, կամ թղթային օրինակը ներկայացնել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ: Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն ապրիլի 20-ին:

Առաջին տեղը զբաղեցրած ուսանողը կստանա 700 ԱՄՆ դոլար, երկրորդը` 500, երրորդը` 400, իսկ չորրորդ տեղը զբաղեցրած ուսանողը` 300 ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---