Երևանում բացվում է Pizza Hut ռեստորանային ցանցի առաջին ռեստորանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Երևանում` Հյուսիսային պողոտայում այցելուների առջև իր դռները կբացի ամերիկյան Pizza Hut ռեստորանային ցանցի առաջին հայկական ներկայացուցչությունը` ռեստորանը, հաղորդում է «Ֆաստֆուդ» ՓԲԸ մամլո ծառայությունը: Բացման համար «YUM Restaurant international» ընկերության հետ բանակցութունները վարում էր «ՖաստՖուդ» ընկերութունը:

«Ֆաստֆուդի» ներկայացուցիչների խոսքով` ընկերությունը մտադիր է առաջիկա մի քանի տարում Հայաստանում էապես ընդլայնել սննդի արագ սպասարկման ռեստորանների ցանցը` ընդգրկելով ոչ միայն մայրաքաղաքը, այլ նաև մարզերը: 2011 թվականին Pizza Hut առաջին ռեստորանից և «ՖաստՖուդ» ընկերությանը պատկանող երրորդ KFC-ից բացի նախատեսվում է ևս երեք KFC ռեստորանների բացում: Երկու KFC արդեն գործում են 2008 թվականից: 2011-12թթ. ընկերությունը նախատեսել է բացել ևս մեկ Pizza Hut ռեստորան և երկու KFC ռեստորաններ: Առաջիկա երկու-երեք տարիներին մասնագիտացված ռեստորաններ կբացվեն Գյումրիում, Վանաձորում և Երևանում: Երևանում Pizza Hut ռեստորանների քանակը նախատեսվում է հասցնել 3-4-ի, իսկ KFC ռեստորանների քանակը` 8-10-ի:

Հաղորդագրության համաձայն, ներկայումս «ՖաստՖուդ» ընկերության ռեստորանների ցանցում աշխատում է 70 մարդ, որոնց թիվը 2011 թվականին կկրկնապատկվի: Որպես կանոն մեկ ռեստորանի բացումը ստեղծում է 35 նոր աշխատատեղ: Դա նշանակում է, որ առաջիկա տարիներին ցանցում աշխատի 350 մարդ:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---