Հայաստանը կարող է դառնալ կապիտալի շուկայի տարածաշրջանային կենտրոն

PanARMENIAN.Net - Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի կապիտալի շուկայի տարածաշրջանային շուկա դառնալու համար, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին ասել է «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Միաժամանակ, նրա խոսքերով, անհրաժեշտ է բանկիրների և անշարժ գույքի գործակալների նպատակաուղղված աշխատանք, առավել ևս, որ երկրի կառավարությունը և ԿԲ-ն գիտակցում են դրա զարգացման անհրաժեշտությունը և ստեղծում են անհրաժեշտ օրենսդրական հիմքեր:

Մելիքյանն անվանել է մի շարք զսպող գործոններ, մասնավորապես, հայ հասարակությունն ապրում է միայն իր պատմությամբ և վախենում է առաջընթացի քայլեր կատարել: «Հասարակությունը պետք է գիտակցի սեփական տնտեսության մեջ ներդրումների անհրաժեշտությունը, հանդես չգա որպես պասիվ ներդրող` ավանդ կատարելով բանկերում»,- նշել է նա:

Խոսելով կապիտալի շուկայի ակտիվացման մասին` նա նշել է, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք պատրաստ են իրականացնել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղակայում (IPO): Մելիքյանի խոսքերով, նման պատրաստակամություն են հայտնել էներգետիկայի, շինարարության և արտադրության ոլորտի ընկերությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---