Միխայիլ Պողոսյանը կգլխավորի «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ն 1 փետրվարի 2011 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Ալեքսեյ Ֆյոդորովի փոխարեն «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ ղեկավար կնշանակվի Միխայիլ Պողոսյանը, որը ներկայումս զբաղեցնում է ՄԱԿ փոխնախագահի և «Սուխոյ» ընկերակցության գլխավոր տնօրենի պաշտոնները: ՄԱԿ ղեկավարի փոխարինման հարցը բարձրացվեց ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի տնտեսության արդիականացման և տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի նիստում: Հետագայում չի բացառվում այլ պետական ընկերությունների ղեկավարների հրաժարականը: Ընկերության նախագահի նշանակման մասին որոշումն ընդունում է տնօրենների խորհուրդը: «Այս տարի տնօրենների խորհուրդը դեռ չի հավաքվել: Մոտակա հավաքը նշանակված է փետրվարի 3-ին»,- նշել են ՄԱԿ մամլո ծառայությունում և ավելացրել, որ հավաքի օրակարգում ՄԱԿ նախագահի փոխարինման հարց չկա: 2007 թվականից Միխայիլ Պողոսյանը համատեղում է ՄԱԿ փոխնախագահի և «Սուխոյ» ընկերակցության գլխավոր տնօրենի պաշտոնները, իսկ 2009 թվականից նա դարձել է նաև «ՌՍԿ ՄիԳ» գլխավոր տնօրեն-գլխավոր կոնստրուկտորը, հաղորդում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |