Էրդողանը կոչ է արել Մուբարաքին անսալ ժողովրդի ձայնին, որը պահանջում է նրա հրաժարականը

Էրդողանը կոչ է արել Մուբարաքին անսալ ժողովրդի ձայնին, որը պահանջում է նրա հրաժարականը

PanARMENIAN.Net - Անկարան անհանգստությամբ է հետևում Կահիրեում իրադարձությունների զարգացմանը: Հանդես գալով թուրքական խորհրդարանում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաստիացրել է, որ նրա երկիրը «Եգիպտոսի եղբայրական ժողովրդի հետ միշտ կիսելու է իր ուրախություններն ու վշտերը»: Նա կոչ է արել Եգիպտոսի նախագահին անսալ ժողովրդի ձայնին, որը պահանջում է նրա հրաժարականը:

«Լսեք ժողովրդի ձայնը, նրա մարդասիրական պահանջները: Թույլ մի տվեք, որ նախաձեռնությունը վերցնեն նրանք, ովքեր ցանկանում են, որպեսզի Եգիպտոսի դեպքերը զարգանան սև սցենարի համաձայն: Կատարեք քայլեր, որոնց այսօր սպասում է ձեր ժողովուրդը»,- ասել է Էրդողանը:

Որոշ թուրք վերլուծաբաններ մտավախություն ունեն, որ ներկա նախագահի հրաժարականի դեպքում իշխանության գլուխ կարող են անցնել իսլամիստները: Եգիպտոսում Թուրքիայի նախկին դեսպան Կորկմազ Հաքթանիրի կարծիքով, հենց այդ հանգամանքներով է բացատրվում Հոսնի Մուբարաքի դիմադրությունը և հրաժարական չտալու ցանկությունը, հաղորդում է Euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---