Ռաֆայել Հուսեյնովը դեմ չէ Էդվարդ Օ’Հարայի առաքելության այցին տարածաշրջան, բայց միայն Ադրբեջանի տարածքով

PanARMENIAN.Net - «Մենք դեմ չենք մշակույթի, կրթության և գիտության գծով ԵԽ հանձնաժողովի ներկայացուցիչ Էդվարդ Օ’Հարայի այցին Նախիջևան, բայց սկզբից նա պետք է այցելի առավել տուժած տարածք` ԼՂ, ինչպես նաև Հայաստան և այնտեղ որոնի ոչնչացված ադրբեջանական հուշարձանների հետքեր», հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ, միլի մեջլիսի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայել Հուսեյնովը:

«Էդվարդ Օ’Հարան համարվում է մշակութային ժառանգության հարցով Եվրոպայի խորհրդի գլխավոր զեկուցողը, նա բարձրացնում է հարցեր` կապված ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ուրիշ երկրների մշակութային ժառանգության հետ»,- ասել է պատգամավորը:

Բայց նա նշել է, որ կա մեկ հանգամանք. Հայաստանից անմիջապես Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ մեկնելն անհնար է, հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը: Դա զուտ քաղաքական հարց է: Պատճառներից մեկը, որ Օ’Հարայի այցն Ադրբեջան մինչև հիմա չի կայացել, նրա կողմից երթևեկության սխալ ճանապարհ ընտրելն է: «Երբ նա ճիշտ դիրքորոշում զբաղեցնի, մենք պատրաստ կլինենք անցկացնել համատեղ հետազոտություններ»,- ասել է Հուսեյնովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---