Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Քաղցկեղը մահվան ամենատարածված պատճառն է ամբողջ աշխարհում: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գնահատմամբ, առանց համապատասխան միջամտության 2005-ից 2015-ն ընկած ժամանակահատվածում քաղցկեղից 84 միլիոն մարդ կմահանա:

Ամեն տարի փետրվարի 4-ին ԱՀԿ-ն աջակցում է Քաղցկեղի դեմ միջազգային միությանը այդ հիվանդության դեմ պայքարի միջոցների առաջխաղացման համար: Քաղցկեղի պրոֆիլակտիկան և քաղցկեղային հիվանդություններով տառապող մարդկանց կյանքի որակի բարձրացումը պարբերաբար դառնում են այդ օրվա քննարկման թեմաները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---