Հայաստանում թունդ սպիրտային խմիչքների սպառման աճը վկայում է առկա սոցիալական խնդիրների մասին

PanARMENIAN.Net - Գինու սպառման աճը Հայաստանում 2010թ. նախորդ տարվա համեմատ կազմել է 31 տոկոս, իսկ 2000թ. համեմատ կազմել է 62 տոկոս, ընդ որում թունդ սպիրտային խմիչքների սպառումը Հայաստանում 2010թ. ավելացել է 12 տոկոսով, իսկ վերջին 10 տարում՝ 2,3 անգամ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ նրա, վերջին 10 տարում ներկրված օղու սպառումը երկրում ավելացել է 23 անգամ, իսկ տեղական արտադրության օղունը՝ 61 տոկոսով:

«Սովորաբար, եթե բարձր թնդության սպիրտային խմիչքների օգտագործումն երկրում ավելանում է, դա նշանակում է, որ երկրում կան սոցիալական խնդիրներ: Հայաստանում 10 տարի առաջ գինու սպառումը մեկ շնչի հաշվով կազմել է տարեկան 1 լիտր, իսկ այժմ՝ 1,5 լիտր, ընդ որում օղու ու կոնյակի սպառման ծավալները 2000թ. 5 լիտրից հասել են 8,3 լիտրի 2010թ.: Այս թվերն ինքնին խոսուն են»,-ասել է Հարությունյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---