Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մեթյու Բրայզան անցնում է աշխատանքի

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մեթյու Բրայզան անցնում է աշխատանքի

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ի երեկոյան Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մեթյու Բրայզան Բաքու կժամանի: Ժամանելուն պես դիվանագետը կարճ հայտարարություն կկատարի մամուլի համար, այնուհետև կմեկնի իր նստավայր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր ավելի քան մեկուկես տարի: Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահն առաջադրեց Բրայզային դեսպանի պաշտոնում, Սենատը հայկական լոբբիի ճնշման տակ արգելափակեց այդ որոշումը: Այնուամենայնիվ, նախագահ Օբաման իր որոշմամբ Բրայզային դեսպան նշանակեց` շրջանցելով Սենատը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---