Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բնականոն հարաբերությունների հաստատմանն աջակցելու հարցում

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բնականոն հարաբերությունների հաստատմանն աջակցելու հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Նախագահը կարևորել է Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և անվտանգության պահպանման գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին` ԵԱՀԿ Աստանայի համաժողովում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ և հավասարակշռված դիրքորոշման համար:

Հիլարի Քլինթոնը նշել է, որ ուրախությամբ է հիշում իր հայաստանյան այցը և շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, պետքարտուղարը շեշտել է Միացյալ Նահանգների հաստատակամությունը` աջակցելու երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու գործընթացը շարունակելու հարցում:

Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք խնդիրներ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հարցերի: Նախագահի գլխավորած պատվիրակությունը Մյունխենից վերադարձել է Երևան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---