DCRI. Թունիսում Բեն Ալիի ռեժիմի տապալումը և Եգիպտոսի ցույցերը նպաստեցին եվրոպացի մահմեդականների արմատականացմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ներքին հետախուզական վարչության (DCRI) տվյալների համաձայն, եվրոպական երկրների շուրջ 100 քաղաքացիներ, այդ թվում` 14 ֆրանսիացիներ, Մերձավոր Արևելքում ջիհադականների մարտական ճամբարներում անցել են մարզումներ և պատրաստ են մայրցամաքում ահաբեկչական գործունեություն ծավալել: Այդ մասին հաղորդել է «Ֆիգարո» թերթը, որի խմբագրությունն ունի DCRI հաշվետվությունը: «Մահրիբի դեպքերն արմատականացնում են եվրոպացի մահմեդականներին: Ահաբեկչության վտանգը մեծ է ավելի քան երբեք», գրում են հաշվետվության հեղինակները:

Ֆրանսիայի և Եվրոպայի այլ երկրների քաղաքացիների շարքում մուջահեդների ներգրավումը երբեք չի հասել նման ծավալների, ինչպես այս օրերին, գրում է «Ֆիգարո» թերթը: «Գրոհայիններից շատերը պատերազմի փորձ և կարգավիճակ ունեն, որը թույլ է տալիս նրանց իրենց շուրջ խմբեր ստեղծել, որոնք կազմված են վերջերս ներգրավված գրոհայիններից»,- ասվում է հաշվետվությունում:

«Այդ մարդիկ ապրել են Եվրոպայում և ատելություն են տածում այն երկրի նկատմամբ, որն իրենց ընդունել է: Այդ եվրոպացիները կարող են ահաբեկչություն իրականացնել, որոնք ահաբեկչության գծով եվրոպացի փարձագետներն «անդառնալի» են համարում»: Ֆրանսիայի ներքին անվտանգության ծառայությունը նշում է, որ Թունիսում Բեն Ալիի ռեժիմի տապալումը և Եգիպտոսի ցույցերը հանգեցրել են եվրոպացի մահմեդականների արմատականացմանը, հաղորդում է ZMAN.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---