Անատոլի Նոգովիցին. Խաղաղապահները կբարձրացնեն ՀԱՊԿ հեղինակությունը

Անատոլի Նոգովիցին. Խաղաղապահները կբարձրացնեն ՀԱՊԿ հեղինակությունը

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միավորված կենտրոնակայանում տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությունները՝ խաղաղապահ գործունեության վերաբերյալ, որը գլխավորում էր ՀԱՊԿ Միավորված կենտրոնակայանի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինը:

Խորհրդակցությունների արդյունքում Նոգովիցինը վստահություն է հայտնել, որ «ՀԱՊԿ անդամ պետությունների ակտիվ դիրքորոշումը խաղաղապահ ուժերի ձևավորման գործում զգալիորեն կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը միջազգային անվտանգության հուսալի համակարգի ստեղծման հարցում», հայտնում է ՀՀ-ում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---