ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մտադիր է ապաստան խնդրել ԱՄՆ-ում 7 փետրվարի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հետախուզման մեջ գտնվող ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մտադիր է ապաստան խնդրել ԱՄՆ-ում: Այս պահի դրությամբ Եղիազարյանը գտնվում է ԱՄՆ-ում, սակայն, նա հայտարարել է, որ անվտանգության մեջ չի զգում իրեն: Պատգամավորը նշել է նաև, որ խարդախությունների վերաբերյալ ներկայացված մեղադրանքները «սարքված են», հայտնում է «Էխո Մոսկվին»: ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերի խարդախության մեջ, նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում: Այժմ Եղիազարյանը արտերկրում է: Նախկինում նա հայտարարել է, որ Ռուսաստանում սպառնալիք կա նրա կյանքին ու ընտանիքի անվտանգությանը: Նախօրեին նա հայտարարել է, որ չի թաքնվում իրավապահ մարմիններից և պատրաստ է մասնակցել քննությանը, սակայն ԱՄՆ տարածքում: Հունվարի 31-ին Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը նրան ձերբակալելու թույլտվություն տվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |