Երեք հայ գեղասահորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը![]() ![]() PanARMENIAN.Net - Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում փետրվարի 2-6-ը անցկացված աշխարհի գեղասահքի պատանեկան և մեծահասակների առաջնության ընտրական մրցաշարին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Առավել հաջող հանդես եկավ երևանցի 14-ամյա Սլավիկ Հայրապետյանը: Նա լիովին արդարացրեց սպասելիքները ` գրավելով երկրորդ տեղը: Սա հայ գեղասահորդին աշխարհի պատանեկան առաջնության եզրափակիչին մասնակցելու իրավունք տվեց: 18-ամյա Սարգիս Հայրապետյանը նույնպես վստահ ելույթներ ունեցավ: Նա եզրափակեց լավագույն հնգյակը և արժանացավ Տոկիոյում մարտին կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրին: Սեուլում փետրվարի 26-ից մարտի 6-ը նախատեսված աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու ուղեգիր ստացավ նաև աղջիկների մրցաշարում ութերորդը ճանաչված 14-ամյա Մարթա Գրիգորյանը: Վերջում հավելենք,որ Մարթան ու Սլավիկը Հայաստանի պատվիրակության կազմում իրենց ունակությունները կդրսևորեն Չեխիայում փետրվարի 12-ին մեկնարկելիք Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում: Գլխավոր նպատակը 2012-ին Ինսբրուկի ձմեռային պատանեկան օլիմպիական առաջին խաղերի ուղեգիր նվաճելն է, հաղորդում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |