Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 7 հայ կմասնակցի 7 փետրվարի 2011 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքական կուսակցությունները հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու են առաջադրում հայ համայնքից: 50 տարվա ընթացքում առաջին անգամ հայ համայնքը թուրքական խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու հնարավորություն ունի, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: «Նախկինում հայերը, որպես կանոն, չէին մասնակցում Թուրքիայի ներքին քաղաքականությանը ընդհանուր անցյալի ցավալի իրադարձությունների պատճառով»,- ասել է Արև Ջեբեջինը, որն առաջադրվել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից (CHP): Նրա խոսքով` այդ ավանդույթը, որը գործել է տասնամյակներ շարունակ, փոխվեց «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Ջեբեջինն ընդգծել է, որ ինքը հայ է, և եթե ընտրվի, ապա խորհրդարանում կխոսի համայնքի խնդիրների մասին: «Բայց ես նաև այդ հասարակության մասն եմ կազմում և ցանկանում եմ ներկայացնել իմ երկիրը: Իմ թեկնածությունը յուրօրինակ մարտահրավեր է, ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ հավատարիմ մնան իրենց խոստումներին»,- ասել է նա: Առաջիկա ընտրություններին Ստամբուլի հայ համայնքից յոթ թեկնածու կմասնակցի: Նրանցից վեցն առաջադրվել են տարբեր քաղաքական ուժերի կողմից, մեկը պատրաստվում է խորհրդարան անցնել որպես անկախ թեկնածու: Հաղթանակի դեպքում նրանք կդառնան առաջին հայերը, որոնք 1960-ական թվականներից հետո անցել են թուրքական խորհրդարան: Թուրքիան ձգտում է Եվրամիության անդամ դառնալ, և հայ համայնքը կարող է օգտագործել այդ հանգամանքն իր խնդիրներն ու բողոքներն արտահայտելու և դրանց լուծում գտնելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |