HRW. Անկարգությունների արդյունքում Եգիպտոսում առնվազն 297 մարդ է զոհվել

HRW. Անկարգությունների արդյունքում Եգիպտոսում առնվազն 297 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Անկարգությունների արդյունքում Եգիպտոսում առնվազն 297 մարդ է զոհվել: Այդ տվյալներն է հրապարակել միջազգային Human Rights Watch իրավապահ կազմակերպությունը: Ըստ կազմակերպության ներկայացուցիչների, այդ տվյալները ստացվել են Կահիրեի, Սուեցի և Ալեքսանդրիայի յոթ հիվանդանոցներից, որտեղ բողոքի ցույցերն առավել զանգվածային են եղել: Պաշտոնապես Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնել է Կահիրեում 11 սպանվածների մասին, հայտնում է Associated Press-ը:

Հակակառավարական ցույցերը Եգիպտոսում սկսվեցին հունվարի 25-ին, ցուցարարները պահանջում էին նախագահ Մուբարաքի հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---