Der Spiegel. Հոսնի Մուբարաքը պետք է վերադառնա Գերմանիա, շարունակի բուժումը, այնուհետև հրաժարվի նախագահությունից

Der Spiegel. Հոսնի Մուբարաքը պետք է վերադառնա Գերմանիա, շարունակի բուժումը, այնուհետև հրաժարվի նախագահությունից

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը կարող է փայլուն ելք ընտրել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Այդ դեպքում նա պետք է վերադառնա Գերմանիա, շարունակի բուժումը Բադեն-Բադենի մասնավոր կլինիկայում, այնուհետև հրաժարվի նախագահությունից, հաղորդում է գերմանական Der Spiegel շաբաթաթերթը:

Der Spiegel-ի տեղեկությունների համաձայն, համապատասխան պլանը մշակվել է Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչների և Մուբարաքի մերձավորների կողմից` որպես Եգիպտոսում քաղաքական քաոսի դադարեցման ոչ այնքան ցավոտ ուղի:

ԳԴՀ կառավարությունը գերմանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը չի հերքում: «Չկա պաշտոնական և ոչ պաշտոնական հարցում նման պահանջի համար: Ուստի դաշնային կառավարությունը պատճառ չունի այդ հարցի լուծումով հիպոթետիկ կերպով զբաղվելու համար»,- լրագրողներին Բեռլինում ասել է կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---