Արթուր Աբրահամի մարզիչը համոզված է, որ հայ բռնցքամարտիկը չի հիասթափեցնի իր երկրպագուներին![]() 8 փետրվարի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները պատմել է, որ իր սանը հիանալի պատրաստվում է մենամարտին, որը տեղի է ունենալու փետրվարի 12-ին Գերմանիայում: Աբրահամի մրցակիցը լինելու է Ստեփան Բոժիչը (Խորվաթիա): «Արթուրն իր կարիերայի անցումային փուլում է, բայց բացարձակ ուժ չի խնայում մարզումների ժամանակ: Նա պետք է ոչ միայն հաղթի, այլ պետք է դա անի իր ոճով: Ես համոզված եմ, որ նա չի հիասթափեցնի իր երկրպագուներին»,- Վեգների խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: Դա միջանկյալ հանդիպում է «Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ, որում Աբրահամը հանդիպելու է Անդրե Ուորդի հետ (ԱՄՆ): Մենամարտը, հավանաբար, տեղի է ունենալու մայիսին:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |