Ռասիմ Ագաև. Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն երկար ժամանակ ճգնաժամ են ապրում

Ռասիմ Ագաև. Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն երկար ժամանակ ճգնաժամ են ապրում

PanARMENIAN.Net - Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն երկար ժամանակ ճգնաժամ են ապրում: Այդ մասին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Ագաևը: Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից անկախության ձեռքբերման առաջին շրջանում իրանցիները բավական ակտիվ էին աշխատում հանրապետությունում: «Նրանք որոշակի օգնություն էին ցուցաբերում, համագործակցում ադրբեջանական ղեկավարության հետ, բայց հետո արևմտյան, ամերիկյան ազդեցության ուժեղացման և ադրբեջանական քաղաքականության մեջ տեղի ունեցած կտրուկ շրջադարձից հետո այդ հարաբերությունները վատթարացան»,- գտնում է քաղաքագետը: Ագաևի կարծիքով` Իրանում հակաադրբեջանական տրամադրությունները պայմանավորված են նաև հիջաբի խնդրով, որը կրելն Ադրբեջանի դպրոցներում արգելվել է, ինչն իր հերթին առաջ է բերել Իրանի շիիտական հոգևորականության քննադատությունը: Քաղաքագետը գտնում է, որ այդ խնդիրը կարելի էր փոքր-ինչ այլ կերպ լուծել, առանց այն Իրանի ազդեցության հետ կապելու:

Ադրբեջանական փորձագետի կարծիքով` անցել են այն ժամանակները, երբ Իրանի հյուսիսում բնակվող թուրքերն իրենց ապագան տեսնում էին Ադրբեջանի հետ միավորման մեջ. «Նրանք ապրում են իրենց կյանքով, ոչ ոք չի պատրաստվում վերամիավորվել: Բայց և այնպես, Իրանը, ունենալով իր ներքին խնդիրները, հարձակողական է տրամադրված Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ», հաղորդում է Aze.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---