Երևանյան մետրոյի ուղեվարձը կկրկնապատկվի՝ դառնալով 100 դրամ

Երևանյան մետրոյի ուղեվարձը կկրկնապատկվի՝ դառնալով 100 դրամ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում երևանյան մետրոյի ուղեվարձը կկրկնապատկվի և կդառնա 100 դրամ, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Երևանյան մետրոպոտլիտենի մամլո ծառայությունից:

2008 թվականի կառավարության որոշման համաձայն, հաջորդ երեք տարիների ընթացքում ուղեվճարը պետք է ավելանա, որպեսզի 2011 թվականից կրճատվի մետրոպոլիտենին տրվող լրավճարը: «Արդեն այս տարի կառավարության կողմից լրավճարը կրճատվել է 860 մլն դրամով»,- հաղորդեցին մետրոպոլիտենի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---