Օսամա բեն Լադենին զրկեցին «թիվ մեկ ահաբեկչի» կարգավիճակից10 փետրվարի 2011 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ անվտանգության համար առավել մեծ վտանգ է ներկայացնում եմենցի ահաբեկիչ Անվար ալ Ավլակին, հայտարարել է ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար (National Counterrorism Center - NCTC) Մայքլ Լեյտերը, հաղորդում է AFP-ն: Հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսում` Լեյտերը պատմել է, որ Օսամա բեն Լադենի գլխավորած «Ալ Քաիդայի» ճյուղը, որը հիմնվել է Պակիստանում, վերջին ժամանակներն էապես թուլացել է ԱՄՆ բանակի հարձակումներից, առաջին հերթին` անօդաչու ինքնաթիռների հարձակումներից: Ավելի վաղ Օսամա բեն Լադենին, որին ամերիկյան իշխանությունները պատասխանատու են համարում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համար, բազմիցս անվանել են «թիվ մեկ ահաբեկիչ»: Նա մտնում է ՀԴԲ ամենահետախուզվող ահաբեկիչների տասնյակի մեջ: Մայքլ Լեյտերը նշել է, որ Անվար ալ Ավլակին և եմենյան «Ալ Քաիդան» հատուկ սպառնալիք են ներկայացնում այն պատճառով, որ ընդունակ են ներգրավել մարդկանց, այդ թվում` ԱՄՆ տարածքում: NCTC ղեկավարը խոստովանել է ալ Ավլակիի հաջողությունները «նորարարություններում», որոնք բարդացնում են իրենց աշխատանքը: Նա նշել է, որ եմենյան ահաբեկիչների առաջնորդը տիրապետում է անգլերենի և հմտորեն կիրառում է ինտերնետի հնարավորություններն իր գաղափարների քարոզչության համար: «Նա անմիջականորեն խոսում է նրանց հետ, ով այստեղ է ապրում »,- հավելել է Լեյտերը:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը |