ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Ժոաո Սոարեշը հավակնում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին

ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Ժոաո Սոարեշը հավակնում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Ժոաո Սոարեշը հավակնում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին: Ինչպես հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը, այդ պաշտոնի համար առաջադրվել է նաև Ավստրիայի ԱԳ նախկին նախարար Ուրսուլա Պլասնիկը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի: Նա պաշտոնավարում էր 2005 թվականից: 2008թ. Բրիշամբոն վերընտրվեց երկրորդ եռամյա ժամկետում: Ըստ կանոնակարգի, նույն անձը չի կարող երկու ժամկետից ավելի զբաղեցնել այդ պաշտոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---