Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Թբիլիսիում հուշագիր չի ստորագրի մշակութային հուշարձանների մասին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Թբիլիսիում հուշագիր չի ստորագրի մշակութային հուշարձանների մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով Վրաստան կժամանի փետրվարի 11-12-ը: Ինչպես հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան, Դավութօղլուն հանդիպումներ կունենա Բաթումում և Թբիլիսիում, կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և իր վրաց գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ:

Ըստ Ջալագանիայի, այցի շրջանակներում մշակութային հուշարձանների մասին հուշագրի ստորագրում չի նախատեսվում, սակայն հանդիպումների ընթացքում այդ թեման կարող է արծարծվել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանում մեծ հուզում առաջացրեց երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունը Թուրքիայում չորս վրացական եկեղեցիների վերականգնման մասին, որի փոխարեն նախատեսվում է չորս մզկիթ կառուցել Վրաստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---