ART-EXPO-2011 ցուցահանդեսում Հովհաննես Թումանյանը ներկայացված է նորովի՝ որպես լուսանկարիչ![]() 11 փետրվարի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Մենք ուրախությամբ ենք մասնակցում ART-EXPO ամենամյա ցուցահանդեսին, քանի որ այն աշխատելու խթան է տալիս»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հովհաննես Թումանյանի անվան թանգարաիանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Նա հայտնել է, որ այս տարի թանգարանը որոշել է նորովի ներկայացնել Հովհաննես Թումանյանին՝ որպես լուսանկարիչ: «Այդ մասին շատ քչերը գիտեն, սակայն Թումանյանը հոբբի ուներ՝ լուսանկարչությունը»,-ասել է Նարինե Թուխիկյանը՝ հավելելով, որ թանգարանը արդեն տպագրել է Թումանյանի հեղինակած լուսանկարներից մի քանիսը: Իր հերթին, Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը ասել է, որ իրենց տաղավարում ներկայացված են այն ցուցանմուշները, որոնք ընդգրկված են եղել թանգարանի 2010թ. ցուցադրության մեջ: Ըստ նրա, տաղավարի ձևավորման ժամանակ թանգարանի աշխատակիցներին ոգեշնչել է Մարտիրոս Սարյանի հայտնի «Մեծ արևելյան նատյուրմորտ» կտավը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |