Ադրբեջանական շրջափակումը շատ թանկ է նստում Ղարաբաղի վրա

Ադրբեջանական շրջափակումը շատ թանկ է նստում Ղարաբաղի վրա

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վիճակագրության համաձայն, 2009 թվականին ԼՂՀ-ն 13% տնտեսական աճ է արձանագրել: Այդ մասին Եվրասիական ամսագրին տված հարցազրույցում ասել է Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Նրա խոսքով` տնտեսական դժվարությունները, որոնք բաժին են ընկել Արցախին, պայմանավորված են Ադրբեջանի շրջափակմամբ, ինչպես նաև Ղարաբաղի չճանաչված լինելու գործոնով, ինչը խանգարում է արտասահմանյան ներդրումների ներգրավմանը Ղարաբաղում: Խոսելով երկրի տնտեսության մասին` ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ զբոսաշրջությունը հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---