ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին ու Բաքվին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ հայտարարություններում11 փետրվարի 2011 - 21:45 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ամփոփելով փետրվարի 8-11 Երևան և Բաքու կատարած տարածաշրջանային այցերի արդյունքները: «Երևանում և Բաքվում անցկացրած հանդիպումների արդյունքում համանախագահներն ընդգծեցին, որ հանուն խաղաղության վճռական քայլերի ժամանակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում տալու համար: Միջնորդները գտնում են, որ բանակցություններում դրական առաջընթաց է դիտվում, ինչը 2010թ. հոկտեմբերին կայացած Աստրախանի գագաթաժողովից ի վեր իրականացված աշխատանքի արդյունքն է»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ: Այս կապակցությամբ նրանք հակամարտության կողմերին հետագա առաջընթացի կոչ են արել, որպեսզի խաղաղ գործընթացը հաջորդ փուլ անցնի: Համանախագահները հաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության հասնելու համար անհրաժեշտ լուծումները գտնելու նրանց ջանքերում: Խաղաղության որոնումների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար համանախագահները կողմերին կրկին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |