Թուրքիայում պետական հեղաշրջման կասկածանքով ձերբակալվել է 163 սպա

PanARMENIAN.Net - Թուրքիայում դատարանի դահլիճում պետական հեղաշրջման կասկածանքով ձերբակալվել է 163 սպա, որոնք անցնում են «Մեծ մահակ» գործով: Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, նրանք մեղադրվում են 2003թ. վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության տապալման նպատակով հեղաշրջման նախապատրաստման մեջ:

Ձերբակալվածների թվում են Թուրքիայի ՌԾՈւ նախկին հրամանատար, ծովակալ Օզդեն Օրնեկը, ՌՕՈՒ նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Իբրահիմ Ֆըրթինը և այլոք:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին, մեղադրյալներին սպառնում է 15-20 տարվա ազատազրկում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---