ՆԱՏՕ-ն ողջունում է Եգիպտոսի նախագահի հրաժարականը

ՆԱՏՕ-ն ողջունում է Եգիպտոսի նախագահի հրաժարականը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ողջունել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: «Ես հետևողականորեն կողմ եմ հանդես գալիս խաղաղ անցմանը ժողովրդավարությանը, Եգիպտոսի ժողովրդի օրինական պահանջները հարգելուն: Ի վերջո, ոչ մի հանրություն չի կարող անտեսել մարդկանց կամքը: Ժողովրդավարությունը շատ ավելին է նշանակում, քան մեծամասնության կառավարումը՝ այն ենթադրում է նաև անձի ազատություն, փոքրամասնությունների, մարդու իրավունքների ու օրենքի գերակայություն: Սրանք այն արժեքներն են, որոնց վրա հիմնված է մեր միությունը, որոնք մենք խորհուրդ ենք տալիս հարգել նաև մեր գործընկերներին: Եգիպտոսը տարածաշրջանի առաջատար երկիրն է: Ես վստահ եմ, որ Եգիպտոսն առաջիկայում ևս հանդես կգա որպես կայունության ու անվտանգության գործոն»,-ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---