Արաբական աշխարհը պատրաստ չէ ընդունել Թուրքիայի առաջնորդությունը Մերձավոր Արևելքում, գտնում է թուրք փորձագետը

PanARMENIAN.Net - «Արագ արձագանքը Եգիպտոսի իրադարձություններին կարող է թուրքական շահերից բխել: Ռեժիմի փոփոխությունը Եգիպտոսում, անկասկած, կբարձրացնի Թուրքիայի հեղինակությունն արաբական աշխարհում»,-ասել է թուրք պրոֆեսոր Մենսուր Ակգյունը, գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:

Եգիպտոսի ու Թուրքիայի տարածաշրջանային մրցակցության մասին շահարկումների ֆոնին թուրք վարչապետը կոչ է արել Մուբարաքին անհապաղ հրաժարական տալ և ստանալ Թահրիրի ցուցարարների հավանությունը: 2010թ. արաբական աշխարհում Թուրքիայի հեղինակությունն աճել է, ըստ նրա, հասնելով 80 տոկոսի:

Սակայն, թուրքական համալսարաններից մեկի Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռեջեփ Բոզթեմուրը գտնում է, որ իրավիճակն ավելի բարդ է: Արաբական արձագանքը Թուրքիայի աջակցությանը եգիպտական հեղափոխությանը, ամենևին չի նշանակում, թե արաբական աշխարհը պատրաստ է ընդունել Թուրքիայի առաջատարի դերը Մերձավոր Արևելքում:

«Դրանք տարբեր բաներ են, զանգվածների աջակցությունը ստանալն ու առաջատարի դեր ստանձնելը տարբեր բաներ են»,-գտնում է Բոզթեմուրը, հայտնում է ZMAN.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---