ԱՄՆ Պետքարտուղարությունը երկրորդ անգամ է նախազգուշացնում իր քաղաքացիներին Ադրբեջանում հնարավոր ահաբեկչությունների մասին

ԱՄՆ Պետքարտուղարությունը երկրորդ անգամ է նախազգուշացնում իր քաղաքացիներին Ադրբեջանում հնարավոր ահաբեկչությունների մասին

PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպանատունը վերջին 2 շաբաթների ընթացքում երկրորդ անգամ է նախազգուշացնում իր քաղաքացիներին Ադրբեջանում հնարավոր ահաբեկչությունների մասին, հաղորդում է «Տուրանը»:

«Պետական քարտուղարությունը սպառնալիքի մասին առկա տեղեկությունների հիման վրա կրկնում է 2011թ. հունվարի 28-ին ԱՄՆ քաղաքացիներին ուղղված իր նախազգուշացումը Ադրբեջանում պոտենցիալ ահաբեկչական հարձակումների մասին` ներառյալ ամերիկյան շահերի դեմ: Այդ սպառնալիքը շարունակում է լուրջ մնալ»,- ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը կրկին Ադրբեջանում իր քաղաքացիներին կոչ է անում շատ ուշադիր լինել, հատկապես հասարակական վայրերում, որոնք ասոցացվում են արևմտյան հասարակության հետ: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան իրենց քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքի մասին առաջին անգամ զգուշացրեցին այս տարվա հունվարի վերջին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---