14 փետրվարի 2011 - 17:17 AMT
Բաքվի Պետական դրոշի հրապարակի հարևանությամբ ապրելը վտանգավոր է դառնում կյանքի համար

Ադրբեջանի իշխանությունները որոշել են վերաբնակեցնել Բաքվի Պետական դրոշի հրապարակի մերձակա տների բնակիչներին: Որոշման պատճառն այն է, որ դրոշի 162 մ ձողը չի դիմանում 350 կգ կշռող դրոշի ծանրությանը: Այդ հրապարակի կառուցման համար Բաքվում ծախսվել է 30 մլն մանաթ:

Կառավարության ծանուցման մեջ ասվում է, որ 9-հարկանի շենքը կապամոնտաժվի, շենքի բակում կբացվի տարբնակեցման շտաբ:

Յուրաքանչյուր քառակուսի մետրի համար բնակիչները կստանան 1500-2000 դոլար, ինչը լուրջ դժգոհության արդյունք է դարձել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: