14 փետրվարի 2011 - 18:21 AMT
Զահի Հավաս. Կահիրեի թանգարանի գողացված մի քանի ցուցանմուշներ հայտնաբերվել են աղբի մեջ

Եգիպտոսում զանգվածային անկարգությունների ժամանակ հանրահայտ Կահիրեի թանգարանից գողացված մի քանի ցուցանմուշներ հայտնաբերվել են, հայտնել է հնագույն իրերի հարցերով պետական նախարար Զահի Հավասը: Նախարարը նշել է, որ խոսքը գնում է ոչ մեծ առարկաների մասին, որոնք թանգարանից գողացվել են հունվարի 29-ի գիշերը` «սրտային» կոյաբզեզ և 11 գողացված ուշեբտի արձաններից մեկը:

Հավասն ավելացրել է, որ գողացված հուշարձանները հայտնաբերվել են թանգարանի բակը զննելիս. գողերը պարզապես դուրս են նետել այդ ցուցանմուշները:

Կիրակի օրը հայտնի դարձավ, որ աշխարհահռչակ Կահիրեի թանգարանից անկարգությունների ժամանակ գողացվել են ութ ամենաթանկարժեք ցուցանմուշներ: Անհետացած հուշարձանների ընդհանուր թիվը կազմել է 18 առարկա: Արտեֆակտերի կորուստը հայտնաբերվեց օրերս թանգարանի աշխատակիցների կողմից արտակարգ գույքագրության իրականացումից հետո: Ներկա պահին Կահիրեի թանգարան ներթափանցելու կասկածով արդեն ինը հոգի են բերման ենթարկվել: Նրանք բոլորը ռազմական բանտում են գտնվում: Հանցագործներին հարցաքննում են:

Վանդալները վնասել են նաև մոտ 70 թանգարանային ցուցանմուշ, որոնք ներկայումս վերականգնվում են ռեստավրատորների կողմից: