Robert Sahakyants Production-ը մտադիր է 3D անիմացիոն ֆիլմ նկարահանել Դրակուլայի մասին14 փետրվարի 2011 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Robert Sahakyants Production-ը մտադիր է 3D անիմացիոն լիամետրաժ ֆիլմ նկարահանել կոմս Դրակուլայի մասին: «Սցենարը պատրաստ է, հեղինակներն են Ռոբերտ և Հայկ Սահակյանցները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ռեժիսոր Դավիթ Սահակյանցը: Ըստ նրա, հեղինակները մշակել են սցենարի երկու տարբերակ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որ շուկան ենք մենք մտադիր գրավել: Հայկական շուկայի համար մի սցենար է նախատեսված, արտերկրի շուկայի համար՝ մեկ այլ սցենար»,-ասել է նա: Նա հայտնել է, որ ֆիլմը կլինի կամ ամբողջությամբ 3D ձևաչափով, կամ՝ դասական անիմացիայի ոճով: «Նախագծի համար հովանավորներ են հարկավոր, սակայն, դեռևս ոչ ոք չի արձագանքել»,-ասել է Սահակյանցը: Նման նախագծի իրականացումը 3D ձևաչափով բավականին բարդ է, ուստի նրա իրականացումը ձգձգվում է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |