Երևանում էլեկտրաէներգայի ծախսերը կարող են կրճատվել 4 անգամ

Երևանում էլեկտրաէներգայի ծախսերը կարող են կրճատվել 4 անգամ

PanARMENIAN.Net - Հնարավոր համագործակցության, երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի փետրվարի 14-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Դաֆինա Գերչևան քաղաքապետին է ներկայացրել քաղաքի արտաքին լուսավորության համակարգում էներգախնայողության ծրագրի առաջարկ, որը, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, կներկայացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին։ Ծրագրի արդյունքում, փորձագիտական հաշվարկներով, մայրաքաղաքում էներգածախսերը կկրճատվեն շուրջ 4 անգամ։

Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել ջանքերը, որ գործադրում են ՄԱԿ-ի կառույցները Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերում։ «Քաղաքապետարանը համագործակցության համար բաց է ցանկացած բնագավառում և ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունն այն ոլորտներում, որոնք կնպաստեն Երևանի զարգացմանը»>,- նշել է քաղաքապետը։ Քաղաքապետը կարևորել է գործակցությունը հատկապես քաղաքային կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման, առողջապահական, տրանսպորտի, կոմունալ տնտեսության կառավարման, կրթական և մի շարք այլ ոլորտներում։

ՄԱԿ-ի մշտական համակարգողը աջակցության պատրաստակամություն է հայտնել` նշելով, որ կազմակերպությունը տարբեր բնագավառներում նման գործակցության փորձառություն ունի և պատրաստ է այն իրականացնել նաև Երևանում։

Կարեն Կարապետյանը ողջունել է նաև տիկին Գերչևայի կողմից ներկայացված «Գեղեցիկ Երևան>> ծրագիրը, որի գաղափարը Երևանը զբոսաշրջության տեսանկյունից առավել գրավիչ դարձնելն է։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ավելի առարկայական քննարկել առաջարկված և նախատեսվող համատեղ ծրագրերը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---