Իրանի խորհրդարանի 180 պատգամավոր մահապատիժ է պահանջել ընդդիմության առաջնորդների համար

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի 180 պատգամավոր մահապատիժ է պահանջել ընդդիմության առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավիի ու Մեհդի Քարուբիի համար: Խորհրդարանականները մեղադրում են նրանց երկրի ազգայնի անվտանգության դեմ ուղղված գործողությունների մեջ: Ինչպես գրում է Իսրայելի Haaretz-ը, փետրվարի 14-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին իր վերաբերմունքն է հայտնել ընդդիմության հանրահավաքների հանդեպ: Նա պահանջել է կոմիտե ստեղծել խորհրդարանի տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչներից՝ ուսումնասիրելու համար անկարգությունները հրահրողների դեմ պայքարի մեթոդները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---