Արմեն Մովսիսյան. ԱԷԿ գործող էներգաբլոկը շահագործումից կհանվի այն ժամանակ, երբ կկառուցվի նորը15 փետրվարի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «ԱԷԿ գործող էներգաբլոկի շահագործումը կդադարեցվի այն ժամանակ, երբ կկառուցվի նորը»,- փետրվարի 15-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Միաժամանակ, նախարարը չի բացառել, որ դա տեղի կունենա 2017-ին կամ 2018-ին: Հայաստանը նախատեսում է կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկ մոտավորապես 1000 Մբթ հզորությամբ, և, մասնագետների տվյալներով, տվյալ նախագիծը կարող է արժենալ մոտավորապես 5 մլրդ դոլար: Այժմ գործող Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքում: Այն շահագործման է հանձնվել 1976-ին, այժմ գործում է միայն երկրորդ բլոկը 407.5 Մբթ հզորությամբ: Մասնագետների գնահատականներով, ՀԱԷԿ-ը կարող է գործել է մինչև 2016-ը: Դրա հետ կապված` Արմեն Մովսիսյանը հիշեցրել է, որ ապրիլին Երևանում տեղի կունենա համաժողով, որի արդյունքում ներդրողներ կընտրվեն նոր էներգաբլոկի շինարարության համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |