AGRI գազի նախագծին միացել է Հունգարիան

PanARMENIAN.Net - Վրաստան-Ադրբեջան-Ռումինիա խտացված գազի տեղափոխման ոլորտի AGRI նախագծին միացել է Հունգարիան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին:

Ըստ Վրաստանի էներգետիկայի նախարարության տեղեկատվության, նախարարները հանդիպել են Բուխարեստում փետրվարի 14-ին: Հանդիպմանը ներկա էին նախագծի մասնակից երկրների նախարարները:

Մասնակիցները համատեղ հռչակագիր են ստորագրել AGRI նախագծի վերաբերյալ, որի հիման վրա նախագծին կմիանա հունգարական MVM ընկերությունը: Բուխարեստում որոշվել են նաև տեխնիկատնտեսական ապահովմանն ուղղված հետագա քայլերը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---