Պաշտոնական Թեհրանն անկարգությունների համար մեղադրում է ընդդիմությանը, ԱՄՆ-ին և Իսրայելին

Պաշտոնական Թեհրանն անկարգությունների համար մեղադրում է ընդդիմությանը, ԱՄՆ-ին և Իսրայելին

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները երկրում փետրվարի 14-ին տեղի ունեցած անկարգությունների պատասխանատվությունը բարդել են ԱՄՆ-ի, Իսրայելի և ընդդիմության վրա:Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Նրա խոսքերով, զանգվածայի ցույցերի հետևում կանգնած են Իսրայելը և ԱՄՆ-ն: Իրանի խորհրդարանի խոսնակի կարծիքին է նաև Իրանի ոստիկանության պետի տեղակալ Ահմեդ Ռեզա Ռադանը, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

Բացի դրանից, պատգամավորների մեծամասնությունն ընդհանուր հայտարարություն է ընդունել, որում բողոքի ակցիաներում մեղավոր են ճանաչվել ընդդիմության առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավին և Իախդի Կարուբին, ինչպես նաև Իրանի նախկին նախագահ Մոհամմեդ Հատամին:

Փետրվարի 14-ին Թեհրանում տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց ակցիաներ` որպես Թունիսում և Եգիպտոսում իրադարձությունների հետ համերաշխության նշան: Իրանական ոստիկանությունը կտրուկ դադարեցրել է ելույթները, որոնց արդյունքում մահացել է երկու ցուցարար: Ավելի վաղ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հավանություն չէին տվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գործողություններին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---