«Արաբական սինդրոմը» հասել է Լիբիա. Բենգազիում պահանջում են վարչապետի հրաժարականը

PanARMENIAN.Net - Հակակառավարական ցույցեր են սկսվել Լիբիայում: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, նավահանգստային Բենգազի քաղաքում գիշերը բախումներ են եղել ցուցարարների, ոստիկանության ու կառավարության կողմնակիցների միջև: Ըստ տեղի անկախ ինտերնետ-ԶԼՄ-ների տվյալների, բողոքի առիթ է հանդիսացել իրավապաշտպանի ձերբակալությունը:

Ցույցին մասնակցել է 500-600 մարդ: Ցուցարարները պահանջել են վարչապետի հրաժարականը, սակայն Լիբիայի հեղափոխության առաջնորդ Մուամմար Քադդաֆիին, որը պաշտոնավարում է 1969թ., տապալելու կոչեն չեն հնչել, հաղորդում է RBC.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---