Հայաստանում 223 ընտանիք ձեռք է բերել բնակարան «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում

Հայաստանում 223 ընտանիք ձեռք է բերել բնակարան «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում

PanARMENIAN.Net - 2009-2010 թթ. «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում Հայաստանում տրամադրվել է 223 հիփոթեքային վարկ 1 մլրդ 800 մլն դրամ արժողությամբ: Այդ մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սպորտի և երիտասարդության նախարարության բաժնի վարիչ Արթուր Սողոմոնյանը: «147 վարկով (66 տոկոս)` 1 մլրդ 400 մլն դրամ արժողությամբ բնակարան ձեռք են բերել Երևանում, իսկ 76 վարկով (34 տոկոս)` 400 մլն դրամ` մարզերում»,- ասել է նա: Սողոմոնյանի խոսքերով, սպորտի և երիտասարդության հարցերի, ֆինանսների նախարարությունները և ԿԲ-ն համատեղ մշակել են ոչ միայն այս ծրագիրը, այլ նաև 30 հազար ուղեցույց են տպել, որոնք անվճար բաժանվում են երիտասարդ ընտանիքներին:

Երևանում բնակարան կարող են ձեռք բերել 8-8,5 տոկոս տոկոսադրույքով, մարզերում` 6,5-7 տոկոս: Բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 16 մլն դրամը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---